Ռուբեն Մելքոնայն. Փչացնելով հարաբերություններն Իսրայելի հետ՝ Թուրքիան ցանկանում է բարձրացնել իր հեղինակությունը իսլամական աշխարհում 6 սեպտեմբերի 2011 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի հետ հարաբերությունները նվազագույնի հասցնելու և բոլոր ռազմական համաձայնագրերի կատարումը կասեցնելու մասին Թուրքիայի որոշումը լավ հաշվարկված քայլ էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարրել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, թուրքական կողմը շատ լավ է գիտակցում հնարավոր հետևանքները և մտադիր է օգուտով դուրս գալ այս իրավիճակից: «Փչացնելով հարաբերություններն Իսրայելի հետ՝ Թուրքիան լուրջ զոհերի գնաց, Թուրքիան ցանկանում է բարձրացնել իր հեղինակությունը իսլամական աշխարահում»,-ասել է փորձագետը: Նա անընդունելի է համարել Իսրայելին ներկայացրած Թուրքիայի պահանջներն, ասելով՝ «Անկարան ցանկանում է, որ Երուսաղեմը ներողություն խնդրի անմեղ մարդկանց մահվան համար այն դեպքում, երբ ինքը 90 տարուց ավելի է ներողություն չի խնդրում 1,5 մլն անմեղ հայերի սպանության համար: Բացի այդ, Թուրքիան ցանկանում է, որ Իսրայելը ապաշրջափակի Գազան, սակայն, ինքը շրջափակում է Հայաստանը»: Թուրքիայի ու Իսրայելի միջև հերթական լարվածությունն է առաջացել: Ավարտվել է «Ազատության տորմիղի» վրա Իսրայելի հարձակման փաստի հետաքննությունը: Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն ՄԱԿ-ի զեկույցի առնչությամբ հայտարարել է Իսրայելի դեմ պատժամիջոցների մասին՝ հայտարարելով, որ Անկարան նվազագույնի է հասցնում դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ և կասեցնում է ռազմական պայմանագրերը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |