Գալուստ Սահակյանը Հայաստանի մասին WikiLeaks հրապարակումները կապում է ընտրությունների հետ 6 սեպտեմբերի 2011 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մասին WikiLeaks-ի վերջին հրապարակումները «խաղ» են և դրանք կապված են գալիք ընտրությունների հետ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա կոչ է արել այդքան չվստահել այդ հրապարակումներին, միաժամանակ նա նշել է, որ «WikiLeaks-ը ոչ հրեշտակ է, ոչ էլ վիշապ»: Ինչ վերաբերվում է այդ հրապարակումների նկատմամբ նրա անձնական վերաբերմունքին, ապա Սահակյանը հայտարարել է, որ չի հավատում նրան, քանի որ Հայաստանի անկախությունից հետո նա մասնակցել է գրեթե բոլոր քաղաքական իրադարձություններին և գիտի բոլոր հայ քաղաքական գործիչներին: «WikiLeaks-ը չէ, որ ինձ պետք է ասի, թե ով է ինձ շրջապատում»,- ասել է Սահակյանը և հավելել, որ «ավելի շատ նախընտրում է պատասխանել մեր աղավաղված մամուլի հարցերին, քան ինչ-որ խաթարված WikiLeaks-ի»: Սահակյանը հատուկ նշել է, որ չի հավատում խորհրդարանի փոխխոսնակ և ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ կապված հրապարակումներին: WikiLeaks-ի համաձայն, Նիկոյանը պատմել է ամերիկյան դիվանագետ Ջոզեֆ Փենինգտոնին իշխանության ներսում խոսակցությունների մասին` կապված 2008-ի մարտյան դեպքերի հետ, մասնավորապես Սերժ Սարգսյանի և Ռոբետ Քոչարյանի միջև տարաձայնությունների մասին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |