Ռուբեն Մելքոնյանը Թուրքիայի մասին. Խնդրահարույց երկիրը չի կարող «զրո խնդիրներ ունենալ հարևանների հետ» 6 սեպտեմբերի 2011 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Իսլամական աշխարհում Թուրքիայի հեղինակության ամրապնդմանը խանգարելու համար Իրանը կարող է հանդես գալ հակաթուրքական հայտարարություններով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Սակայն, հայ փորձագետը նշել է, որ Թեհրանը չի կարող օգտագործել արդեն փչացած թուրք-իսրայելյան հարաբերությունները հակաթուրքական քարոզչություն վարելու համար, քանի որ ինքն էլ չի դասվում Իսրայելին համակրանքով վերաբերվող երկրների թվին: Նա նշել է, որ նման գործողությունների դեպքում Անկարան կսահմանափակվի ավելի զուսպ հայտարարություններով, քանի որ նրան ձեռնտու չէ փչացնել հարաբերությունները Թեհրանի հետ: «Արդեն կարելի է հստակ ասել, որ Թուրքիայի որդեգրած «զրոյական խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունն ընդամենը պատրանք է, քանի որ երկիրը խնդիրներ ունի գրեթե բոլոր հարևանների հետ և խնդրահարույց երկիր է: Թուրքիայի ու Իսրայելի միջև հերթական լարվածությունն է առաջացել: Ավարտվել է «Ազատության տորմիղի» վրա Իսրայելի հարձակման փաստի հետաքննությունը: Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն ՄԱԿ-ի զեկույցի առնչությամբ հայտարարել է Իսրայելի դեմ պատժամիջոցների մասին՝ հայտարարելով, որ Անկարան նվազագույնի է հասցնում դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ և կասեցնում է ռազմական պայմանագրերը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |