Պաշտպանության նախարարությունը հերքում է բժիշկների հանդեպ Սեյրան Օհանյանի անհանդուրժող վերաբերմունքի մասին լուրերը 6 սեպտեմբերի 2011 - 15:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանել է «Ինչու պաշտպանության նախարարը չի հանդուրժում բժիշկներին» հոդվածը, որ լույս է տեսել հայկական լրատվամիջոցներից մեկում: «Ինչու պաշտպանության նախարարը չի հանդուրժում բժիշկներին» հոդվածի կապակցությամբ հայտնում եմ, որ այնտեղ զետեղված տեղեկությունները խեղաթյուրված են և չեն համապատասխանում իրականությանը: Ավելին, բարոյապես մեղմ ասած կոռեկտ չէ մարտի դաշտում Սեյրան Օհանյանին ցուցաբերած առաջին բժշկական օգնությունը վերագրել Լենսեր Լազարյանին, ով այժմ աշխատում է ԼՂՀ ՊԲ Ալաշանի զինվորական հոսպիտալում որպես ռենտգեն-տեխնիկ և ոչ միայն որևէ մասնակցություն չի ունեցել Չլդրանի դաշտային հոսպիտալում Սեյրան Օհանյանի առաջին վիրահատությանը, այլ նաև ներկա չի եղել այդ դեպքին: Ինչ վերաբերում է բժիշկների նկատմամբ պաշտպանության նախարարի անհանդուրժողականությանը, ապա այդպիսի տեղեկություն տարածողները պարզապես խստապահանջությունը շփոթում են անհանդուրժողականության հետ: Հոդվածի հեղինակը և նախաձեռնողները ավելի լավ կանեին զբաղվեին հանրօգուտ գործունեությամբ»,- նշվում է մեկնաբանության մեջ: Նշենք, որ վերոնշյալ հոդվածում ներկայացվում է Ստեփանակերտցի լրագրող Անժելա Հայրիյանը նամակը, որում նա նշում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարը ատելություն է տածում ռազմական բժիշկների հանդեպ, քանզի ժամանակին, իբր, Լենսեր Լազարյանի գործողությունների արդյունքում է ամպուտացիայի ենթարկվել նախարարի ոտքը Չլդրանի մոտ Արցախի պատերազմի ժամանակ ստացած վիրավորումից հետո: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա |