Ամերիաբանկն ամբողջությամբ կկատարի 2011թ. վարկային միջոցների ներգրավման իր ծրագիրը

Ամերիաբանկն ամբողջությամբ կկատարի 2011թ. վարկային միջոցների ներգրավման իր ծրագիրը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ի դրությամբ Ամերիաբանկի ընդհանուր վարկային պորտֆելը գերազանցում է 120 մլրդ դրամը, իսկ մինչև տարվա վերջ այն կհասնի 130 մլրդ դրամի: Այդ մասին սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հաղորդել է «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Բանկը վարկային պորտֆելի մշակման եռամյա ռազմավարական ծրագիր ունի, և այդ նպատակով բանակցություններ է վարում մի շարք միջազգային կառույցների հետ, մինչև տարվա վերջ մենք հանդես կգանք նոր հայտարարությամբ»,- խոստացել է նա:

Տիգրան Ջրբաշյանը հաղորդել է նաև, որ 2011 թվականին նախատեսված 50 մլն դոլարից բանկին արդեն հաջողվել է ներգրավել մի մասը, իսկ մնացած գումարը բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կհամալրի մինչև ընթացիկ տարվա վերջ: Վարկավորման առաջնահերթ ուղղությունների թվում նա նշել է փոքր և միջին ձեռնարկատիրությունն ու ռիթեյլը, այս երկու ուղղությունների ընդհանուր վարկային պորտֆելը կազմում է մոտ 35 մլրդ դրամ կամ բանկի ընդհանուր պորտֆելի 25 տոկոսը:

6  06.09.11 - Ամերիաբանկի Վանաձորի մասնաճյուղի բացման արարողությունը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---