Սուսաննա Հարությունյանը Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմում է

Սուսաննա Հարությունյանը Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմում է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 10-ը Վենետիկում ընթացող 68-րդ միջազգային կինոփառատոնի Կինոլրագրողների և կինոգետների միջազգային ֆեդերացիայի` ՖԻՊՐԵՍՍԻ-ի ժյուրիի կազմում հրավիրված է աշխատելու հայ կինոգետ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Տարբեր տարիներին նա եղել է Բեռլինի, Լոկարնոյի, Կառլովի Վարիի, Ռոտերդամի, Անթալիայի, Տալլինի և մի շարք այլ կինոփառատոների ժյուրիների անդամ:

ՖԻՊՐԵՍՍԻ-ի մրցանակը շնորհվում է հեղինակային կինոյում նոր ուղիներ նախանշող և կինոյի լեզուն հարստացնող կինոնկարներին, հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո ծառայություն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---