Հայաստանի Կենտրոնական բանկը երեք կոմբանկերի նոր մասնաճյուղեր է գրանցել

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի օգոստոի 31-ի և սեպտեմբերի 1-ի որոշումների համաձայն գրանցվել են հանրապետության երեք կոմերցիոն բանկերի նոր մասնաճյուղեր: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, գրանցվել են «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի «Գարեգին Նժդեհ», Արարատբանկ ԲԲԸ-ի «Գորիս» և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի «Վանաձոր» մասնաճյուղերը: Վերջին մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը կայացավ այսօր Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---