Վիկտոր Վազարելիի ստեղծագործությունները կցուցադրվեն Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 6 սեպտեմբերի 2011 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում բացվելու է «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսը: Բացման օրը սրահի մուտքը կլինի անվճար: Վիկտոր Վազարելին (1906-1997) հունգարաբնակ ֆրանսիացի նկարիչ է, ով ապրել և ստեղծագործել է Հունգարիայում և Ֆրանսիայում: Ստեղծագործել է Օպ-արտ ոճում: Ծնվել է Բուդապեշտում, սովորել է նույն քաղաքի համալսարանում` բժշկության բաժնում: Հեռանալով բժշկությունից, մասնավոր դասեր է ստացել Պոդոլնի-Վոլկման ակադեմիայում: 1955թ-ին արժանացել է արվեստի քննադատների պարգևին Բրյուսելում, Միլանի ոսկե մեդալին, Վենեսուելայի միջազգային գեղանկարչական մրցանակին, 1965 թ-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից արժանացել է Արվեստի և գրականության շքանշանին և այլ պարգևների: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |