Ծաղկաձորում կայացավ Հ.Մ.Ը.Մ. պատգամավորական 10-րդ ընդհանուր ժողովի բացման արարողությունը 6 սեպտեմբերի 2011 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը սեպտեմբերի 6-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) պատգամավորական 10-րդ ընդհանուր ժողովի բացմանը: Ինչպես հաղորդում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապի ծառայությունը, ժողովին մասնակցում են Հ.Մ.Ը.Մ.` աշխարհի 20 երկրներում գործող ավելի քան 100 մասնաճյուղերից շուրջ 110 պատգամավորներ: Պատգամավորական ընդհանուր ժողովը Հ.Մ.Ը.Մ. բարձրագույն ժողովն է, որն անցկացվում է 4 տարին մեկ անգամ և ընտրում է միության ղեկավար մարմինը` կենտրոնական վարչությունը: Շփվելով ընդհանուր ժողովի մասնակիցների հետ` փոխվարչապետը կարևորեց միության գործունեությունը` սփյուռքում հայապահպանության, հայ երիտասարդների միավորման և հայրենիքի գաղափարի շուրջ համախմբման առումով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |