«Անելիք Բանկն» ու Պետեկամուտների կոմիտեն որոշել են ներմուծողների համար թեթևացնել մաքսազերծման գործընթացը 6 սեպտեմբերի 2011 - 18:58 AMT PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն և Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն ներմուծողների համար ապրանքների մաքսազերծման գործընթացն արագացնելու նպատակով առաջին անգամ Հայաստանում առաջարկում են մաքսային վճարումները կատարել «Անելիք Բանկի» «Բանկ-Հաճախորդ» էլեկտրոնային համակարգի միջոցով (ինտերնետ բանկինգ): Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, այսուհետ համակարգի օգնությամբ մաքսային վճարումները հնարավոր կլինի իրականացնել հաշված րոպեների ընթացքում: «Էլեկտրոնային համակարգի միջոցով մաքսային վճարումների իրականացումից առայժմ կարող են օգտվել միայն իրավաբանական անձինք: «Բանկ-Հաճախորդ» համակարգի համար սահմանված ցածր սակագները թույլ կտան մեր հաճախորդներին թեթևացնել իրենց ապրանքների մաքսազերծման պրոցեսը` խնայելով բանկ կամ մաքսատուն հաճախելու համար ծախսվող ժամանակը»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Վարչության նախագահի տեղակալ Արամ Մկրտչյանը: «Բանկ-Հաճախորդ» համակարգից օգտվելու համար ամսական վճարը ամբողջական օգտագործման դեպքում իրավաբանական անձանց համար սահմանվել է 4000 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց համար` 900 ՀՀ դրամ, իսկ ամսական վճար միայն դիտարկման դեպքում իրավաբանական անձանց համար` 2000 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց համար` 400 ՀՀ դրամ, էլեկտրոնային ստորագրության գեներացիան և տրամադրումը կատարվում է անվճար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |