Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը Մոսկվայում արժանացել է հատուկ մրցանակի

Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը Մոսկվայում արժանացել է հատուկ մրցանակի

PanARMENIAN.Net - Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը արժանացել է Մոսկվայում կայացած Ազգային կինեմատոգրաֆիաների հերթական` 15-րդ ֆորումին հատուկ մրցանակի, հայտնում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամլո ծառայությունը: Իր մրցանակը ֆիլմին հանձնեց նաև Ռուսաստանի կինոակումբների ֆեդերացիան, իսկ Մոսկվայի «Ազգությունների տունը» ֆիլմին շնորհեց դիպլոմ` «Ազգերի միջև մշակութային երկխոսության և փոխըմբռնման գործում ներդրման համար»:

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը Մոսկվայում տեղի ունեցավ Ազգային կինեմատոգրաֆիաների հերթական` 15-րդ ֆորումը, ուրն ամեն տարի անցկացվում է Կինեմատոգրաֆիստների միությունների կոնֆեդերացիայի կողմից: Ֆորումին մասնակցում են ԱՊՀ և Բալթիայի երկրները, ինչպես նաև Վրաստանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---