Վլադիմիր Վայս. Ֆուտբոլի ԵԱ եզրափակիչ կարող են դուրս գալ Իռլանդիան, Ռուսաստանն ու Հայաստանը

Վլադիմիր Վայս. Ֆուտբոլի ԵԱ եզրափակիչ կարող են դուրս գալ Իռլանդիան, Ռուսաստանն ու Հայաստանը

PanARMENIAN.Net - «Շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին գերազանց խաղի առթիվ: Նրանք շատ ավելի ուժեղ էին, հատկապես երկրորդ խաղակեսում: Մեր խմբում նախկինի պես ոչինչ պարզ չէ, սակայն, մենք այլևս շանս չունենք, եզրափակիչ փուլ կարող են դուրս գալ Իռլանդիայի, Ռուսաստանի ու Հայաստանի հավաքականները, գտնում է Վլադիմիր Վայսը:

Հայաստանի հավաքականի գոլերի հեղինակ դարձան Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանն ու Արթուր Սարկիսովը: Թիմերի առաջին հանդիպումը, որն անցավ Երևանում 2010թ. հոկտեմբերի 8-ին, նույնպես ավարտվեց հօգուտ Հայաստանի: Այն ժամանակ հայ ֆուտբոլիստները հաղթեցին 3:1 հաշվով, հետաքրքրական է, որ այն ժամանակ նույնպես գոլեր խփեցին Մովսիսյանը, Մխիթարյանը և Ղազարյանը:

Վարդան Մինասյանի սաները վաստակեցին 14 միավոր և Եվրոպայի 2012 առաջնության ընտրական փուլի B խմբում բարձրացան 3-րդ տեղը: Խմբի առաջատարն է Ռուսաստանի հավաքականը, որը ոչ ոքի խաղաց Իռլանդիայի հետ՝ 0:0 և վաստակեց 17 միավոր: Իռլանդիան 15 միավորով երկրորդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---