Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում վերադարձնել «Արաբո» ջոկատի ազատամարտիկների աճյունները

Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում վերադարձնել «Արաբո» ջոկատի ազատամարտիկների աճյունները

PanARMENIAN.Net - «Արաբո» ջոկատի բոլոր անդամները 1992-ի ամռանն անհայտ կորան: Այդ մասին Անհայտ կորած ազատամարտիկների օրվան նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է «Արաբո» ջոկատի հրամատար Մանվել Եղիազարյանը: Նրա խոսքով, կան տեսանյութեր, որոնցում ադբեջանցիները ներկայացնում են մահացածների մարմինները: Միաժամանակ նա հաղորդել է, որ զոհվածների շարքում 21 հոգի եղել է «Արաբո» ջոկատից, 29-ը` Արմավիրի վաշտից, 19-ը` Ղարաբաղից, 7-ը` «Զեյթուն» ջոկատից: «Մենք գիտենք, թե որտեղ են մեր ընկերների աճյունները և համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել նրանց աճյունները հայրենիք վերադարձնելու համար, սակայն մեր փորձերն անհաջողությամբ են պսակվել»,- ասել է նա: Եղիազարյանի խոսքով, նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հայկական կողմը փորձել է նույնիսկ փոխանակել զոհված ադրբեջանցի զինվորների աճյունները հայերի աճյունների հետ, «բայց ադրբեջանական կողմն առանց պատճառի հրաժարվում է վերադարձնել նրանց աճյունները»:

Անդրադառնալով նրան, թե մտադիր են արդյոք նրանք հետագայում ինչ-որ քայլեր ձեռնարկել իրենց ընկերների աճյունները հայրենիք վերադարձնելու համար, Եղիազարյանն ասել է, որ այդ հարցի լուծումն ավելի իրական կլինի, երբ կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը:

«Արաբո» ջոկատն արցախյան պատերազմի տարիներին մարտնչել է ամենաթեժ կետերում և հայտնի է եղել իր խիզախ զինվորներով:

4  07.09.11 - "Արաբո" ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---