ԵՄ հատուկ ներկայացուցիչ. Ղարաբաղյան հակամարտության լուծումը ճանապարհ է դեպի ԵՄ

ԵՄ հատուկ ներկայացուցիչ. Ղարաբաղյան հակամարտության լուծումը ճանապարհ է դեպի ԵՄ

PanARMENIAN.Net - Հակամարտությունների խաղաղ լուծումը և բարենպաստ պայմանների հաստատումն ուղիղ ճանապարհ է դեպի ԵՄ: Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը: Այդ առումով Լեֆորը հատուկ ուշադրություն է դարձրել ղարաբաղյան հակամարտության լուծման վրա:

Բացի դրանից, Լեֆորը նշել է, որ հարավկովկասյան տարածաշրջանն տարանցիկ գոտի է, և Հայաստանն ունի մեծ տնտեսական պոտենցիալ համագործակցության համար. «Հայաստանն ունի մեծ տնտեսական հնարավորություններ, որոնք կարելի է օգտագործել խաղաղ ժամանակ»: Միաժամանակ դիվանագետն արտահայտվել է ԵԱՀԿ ՄԽ առաջարկների ընդունման օգտին հակամարտության կարգավորման հարցում` դրանք առավել ընդունելի համարելով կողմերի համար:

Սեպտեմբերի 4-ին Լեֆորը սկսել է իր տարածաշրջանային այցը` այցելելով Բաքու և Թբիլիսի: Սեպտեմբերի 7-ին նա ժամանել է Երևան, որտեղ կհանդիպի ՀՀ նախագահի, ԱԳՆ ղեկավարի և պաշտպանության նախարարի, ԱԺ խոսնակի և Ազգային անվտանգության քարտուղարի հետ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---