Մանվել Եղիազարյան. Հայկական բանակը միշտ ավելի մարտունակ կլինի, քան ադրբեջանականը

Մանվել Եղիազարյան. Հայկական բանակը միշտ ավելի մարտունակ կլինի, քան ադրբեջանականը

PanARMENIAN.Net - Անկախ ամեն ինչից, հայկական բանակը միշտ ավելի մարտունակ կլինի, քան ադրբեջանականը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Արաբո» ջոկատի հրամանատարի Մանվել Եղիազարյանը: Ընդ որում, Եղրազարյանը նշել է, որ դեռ խորհրդային բանակում, չնայած հայերն ավելի սակավաթիվ էին, բռի մեջ էին պահում ադրբեջանցիներին: Ըստ նրա, հայ տղամարդիկ արդեն զինվոր են ծնվում, «ուղղակի նրանց մեջ դա հարկավոր է զարգացնել»: «Հայկական բանակը հայ ժողովրդի գլխավոր նվաճումն է և նրա կայացման հենասյունը»,-ասել է նա:

Մանվել Եղիազարյանն անընդունելի է համարել բանակում տեղի ունեցած վերջին միջադեպերը՝ նշելով, որ վերջին 15 տարում խաղաղ պայմաններում հայկական բանակում 1500 զինվոր է մահացել: Նա նշել է, որ ժողովուրդը պետք է կոշտ արձագանքի բանակում բոլոր միջադեպերին: «Մենք չպետք է լռենք և բոլոր մեղավորները պետք է համապատասխան պատիժ ստանան, որպեսզի ապագայում նման միջադեպեր չլինեն»,-ասել է նա:

4  07.09.11 - "Արաբո" ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---