7 սեպտեմբերի 2011 - 16:17 AMT
ՀՀ նախագահը հուսով է, որ Ֆիլիպ Լեֆորի փորձը օգտակար կլինի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների գործում

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Ինչպես հաղորդում են նախագահի մամլո ծառայությունըից, երկրի ղեկավարը շնորհավորել է Ֆիլիպ Լեֆորին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա հարուստ դիվանագիտական փորձն ու մեր տարածաշրջանի մասին տեղեկացվածությունը օգտակար կլինեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդման գործում:

Սերժ Սարգսյանը կարևորել է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության զարգացումը, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցությունն ու փորձը: