7 սեպտեմբերի 2011 - 16:42 AMT
ԵվրոՀՀՊ. Իրանը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային

Եթե Թուրքիան իր տարածքում տեղակայի ԵվրոՀՀՊ ռադարը, նա կարող է չհավակնել Իրանի աջակցությանը Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է Իրանի մեջլիսի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականութայն կոմիտեի փոխնախագահ Իսմաիլ Կոսարին:

Ըստ նրա, Թուրքիայի տարածքում ԵվրոՀՀՊ ռադարի տեղակայման մասին որոշումը կարող է վատթարացնել Թեհրանի ու Անկարայի հարաբերությունները: «Թուրքիայի որոշումը ԵվրոՀՀՊ տեղակայելու մասին անցակալի հետևանքներ կունենա Անկարայի համար»:

Սեպտեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայում կտեղակայվի հրթիռային հարձակման մասին վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայան ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգի շրջանակներում: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, կայանը նախատեսվում է տեղակայել երկրի հարավ-արևմուտքում: Որոշումն այդ մասին ընդունվել է անցյալ տարի ՆԱՏՕ-ի Լիսաբոնի գագաթաժողովում: