Հովիկ Աբրահամյանն ու Ֆիլիպ Լեֆորը քննարկել են ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովը

Հովիկ Աբրահամյանն ու Ֆիլիպ Լեֆորը քննարկել են ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հարավային Կովկասում ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ նրա` տարբեր պաշտոններում ձեռք բերված դիվանագիտական փորձը կնպաստի ԵՄ-Հայաստան համագործակցության զարգացմանն ու տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Հայաստան -Եվրամիություն հարաբերությունները եւ կարեւորեց դրանց հետագա զարգացումը: Նա նշեց, որ Եվրոպական Միության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, որը վերջին տարիներին ակտիվորեն զարգանում է, ինչի վկայությունն են նաեւ բարձր մակարդակի փոխայցելությունները: Ֆիլիպ Լեֆորը շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվելու համար եւ կարեւոր համարեց իր պաշտոնավարելու ընթացքում ակտիվ մասնակցությունը տարածաշրջանային խնդիրների լուծմանը: Զրուցակիցներն ընդգծեցին խորհրդարանների կարեւոր դերը այդ գործընթացներում:

Անդրադարձ կատարվեց նաեւ ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովին: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Ազգային ժողովն առաջիններից է ողջունել ԵՎՐԱՆԵՍԹ-ի գաղափարը եւ այն շատ կարեւոր ձեւաչափ է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար, բայց այդ կառույցը չպետք է դառնա տարածաշրջանային հակամարտություններ քննարկող մարմին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---