7 սեպտեմբերի 2011 - 18:12 AMT
Երևանում անցնում է President Cup թենիսի միջազգային երիտասարդական մրցաշարը

Սեպտեմբերի 5-10 Երևանում անցնում է President Cup թենիսի միջազգային երիտասարդական մրցաշարը: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, մրցաշարին մասնակցում է շուրջ 90 թենիսիստ աշխարհի 11 երկրից:

Օգոստոսին Orange Tennis ակումբում ավարտվեց Orange Cup մրցաշարը, որի հաղթող երիտասարդների թվում դարձավ Միխեիլ Հմիադաշվիլին (Վրաստան), իսկ աղջիկների թվում՝ Էլենա Պլոսկինան (Ուկրաինա): Զուգախաղերում հաղթեցին Հմիադաշվիլին ու Չեպելյովը, իսկ աղջիկների թվում՝ Պլոսկինան ու Նեֆեդովան: