7 սեպտեմբերի 2011 - 18:45 AMT
ՌԴ Յարոսլավլի մարզում կործանվել է «Լոկոմոտիվ» հոկեյի թիմին տեղափոխող ինքնաթիռը

ՌԴ Յարոսլավլի մարզում կործանվել է «Լոկոմոտիվի» հոկեյի թիմին տեղափոխող Յակ-42 ինքնաթիռը, որը Մինսկ էր ուղևորվում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով տրանսպորտի հյուսիս-արևմտյան քննչական վարչության մամլո ծառայությանը, երկու մարդ ողջ է մնացել, 35 զոհվել է: Ըստ քննության տվյալների, ինքնաթիռն ընկել է գետը օդանավակայանից մոտ 1 կմ հեռավորության վրա: Պատահարի վայր են մեկնել քննչական մարմինների ներկայացուցիչները: Չորեքշաբթի «Լոկոմոտիվը» պետք է ժամաներ Մինսկ, որտեղ հինգշաբթի Յարոսլավլի թիմը պետք է խաղար տեղի «Դինամոյի» հետ: