Ախորժակն աճում է. Վրաստանում առաջարկում են սեփականացնել Ռուսաստան-Հայաստան գազատարը

Ախորժակն աճում է. Վրաստանում առաջարկում են սեփականացնել Ռուսաստան-Հայաստան գազատարը

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանում օրենսդրության փոփոխություններ են նախաձեռնվել, որոնք կառավարությանը թույլ կտան միջազգային բորսաներում վաճառել ռազմավարական օբյեկտների բաժնետոմսերը, ինչպիսին է Ռուսաստանն ու Հայաստանը կապող գլխավոր գազատարը, երկաթուղային ճանապարհը, էներգահամակարգը, հաղորդում է Վզգլյադը` հղում կատարելով վրացական «Պիրվելի»-ին:

Նախագիծը պատրաստել են պատգամավորներ Զվիադ Կուկավան և Միխայիլ Ցկիտիշվիլին:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին ասել է, որ բաժնետոմսերի 20-25 տոկոսը կարելի կլինի վաճառել Նյու-Յորքի, Վարշավայի և Լոնդոնի բորսաներում: Կառավարության նիստում նա ասել էր, որ դա «թույլ կտա զգալի ծավալի կապիտալ ներգրավել երկիր»:

«Դա նոր աշխատատեղերի ստեղծման առումով նման քայլերի է խթանում նաև մեր մասնավոր ընկերություններին»,- հաղորդել է Գիլաուրին: Նրա խոսքով, ներդրողների վստահությունը Վրաստանի հանդեպ բարձր է:

Գործող օրենսդրական կարգավորումների համաձայն, դա անհնար էր: Փոփոխությունները կդիտարկվեն մեկնարկած աշնանային նստաշրջանում: Ընդդիմությունը հանդես է գալիս պետության կողմից ռազմավարական օբյեկտների բաժնետոմսերի վաճառքի դեմ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---