Հարութ Սասունյան. Թուրքիան չի կարող այլևս խուսափել Ցեղասպանության տարիներին հայերին պատճառած վնասի հատուցումից

Հարութ Սասունյան. Թուրքիան չի կարող այլևս խուսափել Ցեղասպանության տարիներին հայերին պատճառած վնասի հատուցումից

PanARMENIAN.Net - Հայերին պատկանող հողերի բռնագրավման համար Թուրքիայի Կենտրոնական բանկի ու Ziraat բանկի դեմ ԱՄՆ հայազգի երեք քաղաքացիների հայցի կապակցությամբ ԱՄՆ դաշնային դատարանը պահանջել է Թուրքիայից սեփականության իրավունքը հաստատող անհրաժեշտ փաստաթղթեր:

Սակայկ, թուրքական իշխանությունները ուշացրեցին հարցման պատասխանը, ինչը նրանց բազմամիլիոնանոց տուգանքով է սպառնում, նշում է իր հոդվածում հասարակական գործիչ ու The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:

«Թուրքական իշխանությունները չեն կարող այլևս խուսափել Ցեղասպանության տարիներին հայերին պատճառած վնասի համար պատասխանատվությունից»,-գրում է Սասունյանը իր «Թուրքիան կարող է վազել, բայց չի փախչի» հոդվածում»:

Ըստ Սասունյանի, թուրքական բանկերը տուգանքի վճարման մասին սպառնալիքից հետո խնդրել են երկարացնել անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը մինչև 2011թ. սեպտեմբերի 19-ը:

Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ հայազգի երեք քաղաքացիներ 64 մլն դոլարի հայց են ներկայացրել երկու թուրքական բանկերի դեմ՝ պահանջելով հատուցել վնասը 1915թ. Ադանայում նրանց պատկանող հողերի բռնագրավման համար:

Թուրքական կողմը, լրջորեն չմոտենալով հայցին, հայտարարեց այդ գույքի լիիրավ սեփականատիրության մասին: Այդ քայլից հետո ԱՄՆ քաղաքացիները հայցով դիմեցին ԱՄՆ Դաշնային դատարան, որն էլ միջնորդությամբ էր հանդես եկել մինչ ընթացիկ տարվա օգոսոտսի ավարտը անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---