8 սեպտեմբերի 2011 - 11:45 AMT
Մարտական դիրքում զոհված զինվորի գործով ձերբակալվել է նրա զինակիցը

Սեպտեմբերի 7-ին ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Վասիլիի Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանը: Նախաքննությունը շարունակվում է:

Հոդված 373-ը՝ Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որի 3-րդ մասը ենթադրում է մարդու մահ՝ անզգուշությամբ: Նախատեսվում է պատիժ երեքից յոթ տարի ազատազրկմամբ:

Սեպտեմբերի 7-ին ժամը 06:00-ի սահմանում արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հրազենային գնդակային վիրավորում ստանալու հետևանքով զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված շարքային Հայկ Վասիլի Մկրտչյանը: