Sony ընկերությունը ներկայացրել է 4K պրոյեկտորը

Sony ընկերությունը ներկայացրել է 4K պրոյեկտորը

PanARMENIAN.Net - Sony ընկերությունը CEDIA (էլեկտրոնային դիզայնի) բիզնես-ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է VPL-VW1000ES 4K տնային կինոթատրոն պրոյեկտորը և հայտարարել է, որ այն հասանելի կլինի դեկտեմբեր ամսին 25 000 դոլար արժողությամբ։ Այս մասին հաղորդում է electronichouse.com-ը։

Sony-ն ասել է, որ պրոյեկտորը ցուցադրում է 4 անգամ ավելի պիքսելներով, քան 1080p մոդելի պրոյեկտորները և որ 4K-ն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մեծ էկրանով action դիտել։

Sony-ն նաև նշել է, որ պրոյեկտորը կարող է էկրանը ցուցադրել համապատասխանաբար մինչև 200 դյույմ։ «Գնորդները սիրում են մոտ տարածությունից դիտել լայն էկրանները, որպեսզի ամեն ինչ ավելի մանրամասն տեսնեն։ 4K տնային կինոթատրոն պրոեյկտորով սա ավելի քան հնարավոր է»,- ասել է Sony Electronics տնային տեխնիկայի բաժնի փոխնախագահ Մայք Աբարին։ VW1000ES 4K տնային կինոթատրոն պրոյեկտորը կարող է ցուցադրել ցանկացած ձևաչափ SD, HD, 2D 3D.

Sony-ն ասել է, որ իր VPL-VW1000ES 4K մոդելի պրոեյկտորը ընդամենը առաջինն է ապագայում թողարկվող 4K պրոյեկտորների շարքից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---