8 սեպտեմբերի 2011 - 12:05 AMT
Հայաստանում ևս մեկ ջրվեժ ընկավ օլիգարխների ձեռքը

Ջրվեժում գտնվող Թռչկան ջրվեժի վրա մտադիր են կառուցել ևս մեկ փոքր ՀԷԿ, ինչը վնաս է հասցնելու էկոհամակարգին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Դալմա-Սոնա» ՀԿ-ի ղեկավար Ռուզաննա Ղազարյանը : Այսօր Հայաստանի կառավարության շենքի դիմաց բնապահպաններն անցկացնում են բողոքի ակցիա, խնդիրն ակտիվ քննարկվում է Facebook սոցիալական ցանցում: «Մենք չենք ցանկանում, որպեսզի ևս մեկ ջրվեժ ընկնի օլիգարխների ձեռքը, որոնք ներդրումներ են կատարել փոքր ՀԷԿ կառուցելու համար, որպեսզի բացեն կամ փակեն «ծորակը», երբ ցանկանան»,- ասել է նա: Նման ճակատագիր է բաժին ընկել Սիսիանում գտնվող Շաքիի ջրվեժին: