Samsung-ը պատրաստվում է գնել Meego հարթա՞կը

Samsung-ը պատրաստվում է գնել Meego հարթա՞կը

PanARMENIAN.Net - Samsung Electronics ընկերությունը հնարավոր է հետաքրքրված է բավականին մեռած օպերացիոն համակարգի՝ Meego-ի գնմամբ որպես իր սեփական հարթակ։ Այս մասին հաղորդում է CNET-ը։Samsung-ի ներկայացուցիչը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ CNET-ի աշխատակցին։ Այս լուրերը ընդգծում են այն դիլիեման, որ Android-ով սմարթֆոններ արտադրողները կանգնում են փաստի առաջ. Google-ը, գնելով Motorola Mobility-ին կստեղծի իր սեփական սմարթֆոնները։ Իսկ Android օպերացիոն համակարգը պատկանում է Google-ին։

Փաստորեն այն ընկերությունները, որոնք վստահում էին Google-ին Android-ի համար, պետք է սկսեն մրցակցել վերջինսիս հետ՝ սկսելով մտածել, արդյո՞ք յուրաքանչյուր սմարթֆոն արտադրող չի ցանկանա ունենալ իր սեփական օպերացիոն համակարգը։

Ի տարբերություն այլ արտադրողների՝ Samsung-ն ունի իր սեփական օպերացիոն համակարգը՝ Bada-ն, որը բավականին հաջողությունների է հասել աշխարհի մի քանի աշխարհամասերում։ Վերջերս տարածվել էր մի վարկած, թե իբրև Samsung-ը ցանկանում էր գնել WebOS օպերացիոն համակարգը Hewlett-Packard ընկերությունից, սակայն ընկերությունը շուտով ժխտեց այս լուրի ճշմարտացի լինելը։ Հնարավոր է, որ Meego հարթակի գնման մասին լուրը նույնպես հորինված է։

Meego-ն ստեղծվել է Intel-ի և Nokia-ի համագործակցությամբ։ Այսօր համակարգը մեռած վիճակում է, քանի որ Nokia-ն որոշեց նվազեցնել ներդրումները Meego-ում և պայմանագիր կնքեց Microsoft-ի հետ՝ Windows Phone օպերացիոն համակարգի համար։ Nokia-ն արտադրել է ընդամենը մեկ Meego սմարթֆոն։

Եթե Samsung-ը հետաքրքրված չէր hp-ի WebOS-ով, որը նախագծողների մոտ ավելի շատ հետաքրքրություն էր առաջացրել, քան Meego-ն, ապա ինչպե՞ս կարող է Samsung-ը ցանկանլ գնել այն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---