Հրայր Կարապետյան. Օրենքը բանակում պետք է գործի 100 տոկոսով

Հրայր Կարապետյան. Օրենքը բանակում պետք է գործի 100 տոկոսով

PanARMENIAN.Net - Բանակում ողբերգական դեպքերից խուսափելու համար հարկավոր է զարգացնել օրենսդրական դաշտը, ինչպես նաև ապահովել այդ օրենքի կիրառումը բանակում, գտնում է ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Ըստ նրա, երբ բանակում օրենքը չի գործում, զինծառայողների միջև հաստատվում են գողական, փողոցային կամ կենցաղային օրենքները: «Օրենքը բանակում պետք է գործի 100 տոկոսով»,-ասել է Կարապետյանը: Նա նաև հավելել է, որ բանակում տեղի ունեցող միջադեպերից շատերը բացատրվում են խորհրդային բանակի ժառանգությամբ, ինչն առկա է ԱՊՀ երկրների բանակում: Ուստի, ըստ նրա, զարմանալի չէ, որ ամենից շատ նման հանցագործություններ տեղի են ունենում ռուսական բանակում, որտեղ առավել ուժեղ են խորհրդային ավանդույթները:

Կարապետյանը հայտնել է նաև, որ խորհրդակցություն է անցկացրել հանձնաժողովում վերջին դեպքերի հետ կապված, որին մասնակցել են ՊՆ և ռազմական ոստիկանության դաստիարակչական աշխատանքի գծով և քննչական ծառայության պետերը, ՊՆ նախարարի խորհրդականը, ռազմական դատախազի տեղակալը, պաշտպանության նախարարին կից հանրային խորհրդի ղեկավար Գեղամ Հարությունյանը, ինչպես նաև պատգամավորներ ու տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ: Ըստ նրա, խորհրդակցության նպատակն էր հնարավորություն տալ ՀԿ-ներին հարցեր ուղղել համապատասխան բանակային կառույցներին, քննարկել առկա խնդիրները, փորձել լուծումներ գտնել: Այդ առումով նա կարևորեց բանակի ու հասարակության համագործակցությունը: Օգոստոսի 26-ին 20:30-ի սահմանում անգիտակից վիճակում հոսպիտալ է տեղափոխվել ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը (1992թ.):

Մեկ ժամ անց նա մահացել է: Նախօրեին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է, որ բժշկական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են բռնության նշաններ: Նա հայտնել է նաև, որ բացահայտվել է այն անձանց շրջանը, որոնք կարող են մեղսակից լինել միջադեպին:

Սեպտեմբերի 5-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային հասցեին ահազանգ ստացվեց Արարատ քաղաքից` 20-ամյա զինվոր Հովհաննես Վարդանյանի հետ բանակում կատարված սարսափելի դեպքի մասին: «Չենք լռելու»-ի ակտիվիստները շտապ մեկնեցին ահազագի հետքերով:

Պարզվեց, որ օգոստոսի սկզբին Արցախում՝ Ասկերանում, արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հովհաննես Վարդանյանի հայր Վարդան Վարդանյանը հեռախոսազանգ է ստանում որդու բանակային ընկերներից: Նրանք հայտնում են, որ Հովհաննեսն արդեն 9 օր է` խելագարված վիճակում գտնվում է հոգեբուժարանում, Երևանում:

Նախաձեռնության անդամները սեպտեմբերի 5-ին Նորքի հոգեբուժարանում նկարահանել են, թե Հովհաննեսը ինչ վիճակում է գտնվում, ինչպես նաև Հովհաննեսի հարազատներին, ովքեր մանրամասն պատմում եմ իրենց հայտնի ողջ տեղեկատվությունը այդ միջադեպի մասին:

Կադրերում երևում է՝ ինչպես է երիտասարդը անընդհատ կրկնում բանակում տված երդումը, անկանոն շարժումներ անում, կրկնում բանակային վարժանքները, խոսում անտրամաբանական, չկապակցված նախադասություններով: Պատասխանելով հարցին, թե ինչպես է ինքը այս վիճակում հայտնվել, նա ասում է. «Ուզեցել են ինձ ծեծեն, բռնաբարեն… օֆիցեռները»: Սակայն նա չի հիշում անունները և ինչ-որ մականուններ է նշում:

3  08.09.11 - ՀՅԴ պատգամավոր, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---