Հայկական բանակի ապագան կադրային սպաներն են, կարծում է Հրայր Կարապետյանը

Հայկական բանակի ապագան կադրային սպաներն են, կարծում է Հրայր Կարապետյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերով հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի կարծիքով, կադրային սպաները կօգնեն լուծել բանակում առկա խնդիրները: «Մեր ապագան կադրային սպաներն են»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա: Նրա խոսքով, կադրային սպաները մեծ առավելություն ունեն զինվորական կրթություն չունեցող սպաների համեմատ, թեև տարիքի պատճառով չեն մասնակցել պատերազմին: «Նրանց սպայական կրթությունը հնարավորություն է տալիս ենթադրել, որ մեր վաղվա կադրերը կարող են արմատապես փոխել բանակի իրավիճակը»,- ասել է նա:

Կարապետյանի խոսքով, դա չի նշանակում, որ հին կադրերը վատն են, նրանց շարքում նույնպես կան լավ սպաներ, սակայն շատ են նաև անբարեխիղճ սպաները: «Մենք շատ շնորհակալ ենք նրանց նախկին արժանիքների համար, բայց այն մարդիկ, ովքեր չեն համապատասխանում սպայի կոչմանը, չպետք է լինեն բանակում»,- ասել է նա և հավելել, որ Սեյրան Օհանյանը սկսել է այս գործընթացը և հույս հայտնել, որ այն հասցնելու է մինչև վերջ:

3  08.09.11 - ՀՅԴ պատգամավոր, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---