2011թ. մանկական խաղալիքներ Հայաստան ներկրող չորս ընկերություններ տուգանվել են 300 000-ական դրամով

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Շուկայի և սպառողների իրավունքների պաշտպանության պետական տեսչության կողմից անցկացված ստուգումների արդյունքում մանկական խաղալիքներ ներկրող 4 խոշոր ընկերություններ տուգանվել են 300 000-ական դրամով: Այդ մասին սեպտեմբերի 9-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է էկոնոմիկայի նախարարության Շուկայի և սպառողների իրավունքների պաշտպանության պետական տեսչության պետի տեղակալ Գևորգ Գյոզալյանը:

Նրա խոսքով, խախտումները նկատվել են նաև տնտեսվարող սուբյեկտների շարքում, որոնք զբաղվում են այդ արտադրանքի իրացմամբ, որոնք նույնպես տուգանվել են 50-100 հազար դրամով: Մասնավորապես, տեսչության կողմից բացահայտված խախտումները վերաբերվում են տնտեսվարող սուբյեկտների մոտ հավաստագրի բացակայությանը, հայերենով ապրանքի դրոշմավորմանը, արտադրանքի ոչ բավարար ապրանքային տեսքին: Դրա հետ կապված` Գյոզալյանը հավելել է, որ խախտումները, որոնք կարող էին հանգեցնել լուրջ հետևանքների, չեն բացահայտվել:

2012-ից ուժի մեջ է մտնում նոր կառավարական նախաձեռնությունը, որի համաձայն տեսչական ստուգումները հիմնվելու են ռիսկի վրա: «Մենք պատրաստում ենք համապատասխան փաստաթուղթ, որում նշվել են առավել ռիսկային ոլորտները, և այն ներկայացվելու է կառավարություն»,- ասել է մասնագետը:

Իր հերթին Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը հավելել է, որ վերջին 10 տարում ՀԿ-ն բողոքներ չի ստացել այն մասին, որ խաղալիքների հետ շփվելը վնասել է երեխաների առողջությունը: Սակայն, նրա խոսքով, ասոցիացիան դիտարկում է անցկացրել քաղաքի մանկապարտեզներում, որտեղ նկատվել են անորակ խաղալիքներ:

9  08.09.11 - Կառավարության հերթական նիստը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---