ANCA –ն ամենամյա կինոփառատոն կկազմակերպի Հոլիվուդում

ANCA –ն ամենամյա կինոփառատոն կկազմակերպի Հոլիվուդում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի սկզբին Հոլիվուդում անցավ «Ֆիլմերի գիշեր» առաջին փառատոնը, որի կազմակերպիչն է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), որից հետո հանձնախումբը որոշել է այն դարձնել ամենամյա: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Փոլ Սերադարյանը: «Սա լավ միջոց է հայ համայնքի ներկայացուցիչների կապերը սերտացնելու համար»,-հայտարարել է Հայ Դատի կոմիտեի Հոլիվուդի գրասենյակի ղեկավարը»,-ասել է նա:

Բացի այդ, փառատոնի ժամանակ ANCA-ն հայտարարել է, որ հանձնախումբը կարող է համագործակցել հայ համայնքի երիտասարդ անդամների հետ տարբեր ծրագրերի իրագործման նպատակով: «Երիտասարդների էներգիան շատ է, ինչը մենք կարող ենք ի նպաստ դնել դրական տեսակետից»,-ասել է հանձնախմբի հոլիվուդյան գրասենյակի ղեկավարության անդամ Սրբուհի Կարապետյանը:

Փառատոնին ներկա են եղել շուրջ 100 բարձրաստիճան հյուրեր, այդ թվում հայտնի գրող Ջոննի Ասունսիոնն ու ռեժիսոր Հրաչ Թիթիզյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---