Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի ֆինանսական խնդիրները կաշխատի լուծել նոր նախագահ, գործարար Արթուր Հովհաննիսյանը

PanARMENIAN.Net - Երևանում սեպտեմբերի յոթին տեղի ունեցավ հրաձգության հանրապետական ֆեդերացիայի հաշվետու ընտրական կոնֆերանսը: Կազմակերպության նախագահ, օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը խոսեց կատարած աշխատանքների և անելիքների մասին: Ելույթի վերջում նա հրաժարականի խնդրանքով դիմեց ներկաներին: Պետիկյանն անկեղծորեն ասաց, որ ինքը անկարող է լուծել ֆեդերացիայի առջև ծառացած ֆինանսական հարցերը:

Տեղի ունեցավ նոր նախագահի ընտրություն: Միաձայն ֆեդերացիայի նախագահ ընտրվեց միակ թեկնածու, գործարար Արթուր Հովհաննիսյանը: Նոր ղեկավարը ելույթում ասաց, որ իր համար անծանոթ է հրաձգության բնագավառը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---