Սեպտեմբերի 28-29-ը «Միկա» մարզադահլիճում տեղի կունենա Հայաստանի բազկամարտի առաջնությունը

PanARMENIAN.Net - Երևանի «Միկա» մարզադահլիճում սեպտեմբերի 28-29-ին տեղի կունենա Հայաստանի բազկամարտի առաջնությունը (պատանիներ և մեծահասակներ): Այն նվիրված է մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի առաջին նախագահ, պատմագիտության թեկնածու,միջազգային կարգի մրցավար Աշոտ Սարգսյանի հիշատակին: Մրցանակային ֆոնդը 12 միլիոն դրամ է:

Մասնակիցները կմրցեն աջ և ձախ ձեռքերով: Պատանիները կներկայացնեն` յոթ, մեծահասակները` վեց քաշային կարգ:

Մրցումները կսկսվեն սեպտեմբերի 28-ին ժամը 12-ին և սեպտեմբերի 29-ին ժամը 11-ին: Առաջնության գլխավոր մրցավարն է Կարո Աղաջանյանը, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---