Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ ռուսական ռազմական ուղղաթիռները խախտել են նրա պետական սահմանը

PanARMENIAN.Net - Մի-8 երեք ռուսական ուղղաթիռներ ապօրինաբար ներխուժել են Վրաստանի օդային տարածք: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին: Վրաստանի ԱԳՆ-ում պնդում են,որ սեպտեմբերի 7-ին ռուսական ռազմական ուղղաթիռները հատել են սահմանը Տանի կիրճի շրջանում, Շատիլի գյուղից ոչ հեռու, 3 կմ խորացել են Վրաստանի տարածքը և 15 րոպե մնացել Վրաստանի օդային տարածքում: «Այդ գործողությունների նպատակն էր պատասխան քայլեր հրահրել վրացական կողմից, սակայն վրացական կոմղը հավատարիմ է մնում պատերազմի չվերսկսման սկզբունքին և զսպվածութուն է ցուցաբերում»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Վրաստանը կոչ է արել միջազգային հանրությանն արձագանքել Ռուսաստանի գործողություններին: Ուղղաթիռների մասին հաղորդագրությունը հրապարակվել է սեպտեմբերի 7-ին վրացերեն ու անգլալեզու տարբերակներում և բացակայում է ռուսալեզու տարբերակում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Վլադիմիր Դրիկը հերքել է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրությունն այդ մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---