Հայ-սիրիական հարաբերություններին ոչինչ չի սպառնում, համոզված է Սիրիայում Հայաստանի նախկին դեսպանը

PanARMENIAN.Net - Հայ-սիրիական հարաբերություններին արմատական փոփոխություններ չեն սպառնում: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:

«Հայաստանն ավանդաբար ամուր հարաբերություններ ունի Սիրիայի հետ, չեմ կարծում, որ ներքին հակասությունները կարող են արմատապես փոխել հայ-սիրիական հարաբերությունների ստատուս քվոն»,- ասել է Հովհաննիսյանը:

Սիրիայի հայ համայնքը գլխավորապես համալրվել է 1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի հաշվին, այնուհետև` Կիլիկիայի փախստականների: Այսօր Սիրիայում բնակվում են 65-70 հազար հայեր:

Սիրիահայերը բարձր հեղինակություն են վայելում երկրում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---