ԱՄՆ հատուկ ծառայություններն ակտիվորեն աշխատում են պարզելու համար տեղեկատվությունը սեպտեմբերի 11-ի նախօրեին կազմակերպվելիք ահաբեկչության մասին, հաղորդում է BBC-ին: «Կա կոնկրետ, հավաստի, սակայն չհաստատված տեղեկատվություն սպառնալիքի մասին»,-նշում ենմ հատուկ ծառայությունները:
Ըստ տեղեկատվության, ահաբեկչությունը նախապատրաստելու համար օգոստոսին ԱՄՆ է ժամանել 3 մարդ, որոնցից մեկը ԱՄՆ քաղաքացի է: Սակայն, այդ տվյալները դեռ չեն հաստատվել:
2001թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան 19 ահաբեկիչներ, որոնք, ենթադրաբար, «Ալ Քաեդայի» անդամներ էին, բաժանվելով 4 խմբի, զավթեցին ԱՄՆ չորս ուղևորատար ինքնաթիռներ, որից երկուսն ուղորդեցին դեպի Նյու Յորաի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների վրա: Երրորդ ինքնաթիռն ահաբեկիչներն ուղղեցին Պենտագոնի վրա, չորրորդ ինքնաթիռը վայր ընկավ
Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի մոտ: Հարձակումների արդյունքում զոհվեց 2974 մարդ, ևս 24-ը անհայտ կորան: Զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձիք էին: