9 սեպտեմբերի 2011 - 12:43 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Armenia EXPO 2011-ում կներկայացվեն տեղական արտադրողների նվաճումները անկախության 20 տարում

Սեպտեմբերի 9-ին Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական «Armenia EXPO 2011» ցուցահանդեսային համաժողովի բացման արարողությունը: Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 11-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Կազմակերպիչներն է LOGOS EXPO Center-ը, Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության հետ համատեղ:

«Ցուցահանդեսը նվիրվում է Հայաստանի անկախության 20-ամյակին և ամփոփում է տեղական արտադրության ոլորտի նվաճումները և մեր ընկերությունների ցուցանիշները մրցակցային շուկաներում»,-ասել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ ողջունելով հյուրերին: Ըստ նրա, Armenia EXPO 2011-ը վկայում է այն մասին, որ տնտեսական ճգնաժամը հաղթահարված է և Հայաստանն ընթանում է կայուն զարգացման ճանապարհով:

Համաժողովի շրջանակներում տեղի կունենան հետևյալ ցուցահանդեսները՝ «Արդյունաբերական Հայաստան ЕХРО 2011», «Շին ЕХРО 2011», «Սննդամթերք և խմիչք ЕХРО 2011», «Տրանս ЕХРО 2011», «Քոմփ ЕХРО 2011», Տպագրություն. հրատարակչություն, գովազդ ЕХРО 2011», «Կահույքի սրահ ЕХРО 2011», «Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն և աուդիտ ЕХРО 2011» և «Հանգիստ ու զվարճանք ЕХРО 2011»:

Համաժողովի հիմնական խնդիրներից են սպառման նոր շուկաների որոնումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը, նոր գործընկերների որոնումը:

Ցուցահանդեսի ավարտին կհրատարակվի կատալոգ ռուսերեն և հայերեն լեզուներով, որը կուղարկվի շուրջ 50 երկրներ:

ՖՈՏՈՇԱՐՔ