9 սեպտեմբերի 2011 - 15:18 AMT
Հայաստանի գլխավոր ֆինանսիստի համար երկրում գործարար միջավայրի բարելավումն ակնհայտ է

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն անձնական շփումների արդյունքներով, այլ ոչ թե պրակտիկայի վրա կարող է դատել այն մասին, որ Հայաստանում գործարար միջավայրը զգալիորեն բարելավվել է: «Մասնավորապես, կրճատվել է տեսչական ստուգումների թիվը, հեշտացվել է նոր բիզնես բացելու գործընթացը, կրճատվել են հարկային հաշվետվությունները»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է նա` մեկնաբանելով Fitch հաշվետվությունը, որի համաձայն Հայաստանը բարելավել է իր գործարար միջավայրը:

Դրա հետ կապված` նա նշել է, որ Հայաստանը ետ է մնացել այլ երկրներից ըստ հարկային հավաքումների շարունակականության և բարդության ու հաշվետվություններ տրամադրելու, բայց հիմա արդեն տեղի են ունեցել իրական փոփոխություններ: Վաչե Գաբրիելյանը հավելել է, որ Հայաստանում գործարար միջավայրի բարելավման գործընթացների կարգավորման պատասխանատվությունն ընկած է էկոնոմիկայի նախարարության վրա, իսկ նրա կողմից ղեկավարվող կառույցը քայլեր է ձեռնարկել հաշվետվությունները և լիցենզիաներ տրամադրելը համակարգելու հարցում, որոնց թիվը զգալիորեն կրճատվել է, «որպեսզի գործարար միջավայրը նպաստի տնտեսական աճին»: