9 սեպտեմբերի 2011 - 17:16 AMT
Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 372.87 դրամ

Սեպտեմբերի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 375 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 375 դրամ:

Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 372.87 դրամ` սեպտեմբերի 8-ի համեմատ ավելանալով 0.95 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 516.50 դրամ` նվազելով 6.83 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 12.52 դրամ` նվազելով 0.08 կետով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: