9 սեպտեմբերի 2011 - 17:18 AMT
ՀԱՊԿ-ի բարեփոխումը «կոսմետիկ» բնույթ կկրի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) արմատական փոփոխութոյւնների չի ենթարկվի: «Ոչ ոք չի խոսում ՀԱՊԿ արմատապես փոխելու մասին, կանոնադրության մեջ կարող են կատարվել միայն կոսմետիկ շտկումներ»,-հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ըստ Բորդյուժայի, անդամ պետությունները հասկացել են, որ անհրաժեշտ է շտկումներ կատարել: «Տառացիորեն, դա 1-2 առաջարկություն է»,-ասել է Բորդյուժան, սակայն, չի հստակեցրել, թե հատկապես ինչպիսի փոփոխություններ կկատարվեն: