9 սեպտեմբերի 2011 - 17:51 AMT
Samsung-ի Windows 8 պլանշետը, հնարավոր է, ներկայացվի եկող շաբաթ

Samsung Electronics-ը և Microsoft-ը հնարավոր է ներկայացնեն Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող պլանշետային համակարգիչը հաջորդ շաբաթվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է CNET-ը։

Ըստ լուրերի, պլանշետը կցուցադրվի Microsoft-ի նախագծողների կոնֆերանսի ժամանակ։ Սա Samsung-ի և Microsoft-ի առաջին համագործակցությունն է սարքավորումների ոլորտում։

Windows 8-ը Microsoft-ի Windows օպերացիոն համակարգի հաջորդ սերունդն է։ Գալիք տարբերակը սպասվում է, որ կլինի ավելի զարգացած՝ կաշխատի թե՛ պլանշետային և թե՛ սովորական համակարգիչների վրա։

Windows 8-ի դիզայնը բավականին նման է լինելու Windows Phone 7-ին։

Samsung-ը միաժամանակ, հնարավոր է, որ փնտրում է այլընտրանքային օպերացիոն համակարգ իր պլանշետների համար։ Ընկերությունն այս պահին դատական վեճերի մեջ է գտնվում Apple-ի հետ իր Galaxy Tab պլանշետային համակարգչի պատճառով։ Եվ ելնելով այս փաստից՝ ենթադրաբար, Samsung-ը ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը Google-ի համակարգից՝ Android-ից։