Երիտասարդներին հակակոռուպցիոն նախաձեռնություններում ներգրավող մրցույթն ունի կարգախոս՝ «Գնելով կրթությունդ` վաճառում ես ապագադ», որն օգտագործվելու է խմբի հետագա քարոզչական գործունեությունում:
Կարգախոսների մրցույթը կազմակերպվել էր ԵԱՀԿ հակակոռուպցիոն ուսանողական աշխատանքային խմբի կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Կոկա Կոլա hելլենիկ bոթլինգ qամփնի Արմենիա» ՓԲԸ աջակցությամբ: ԵԱՀԿ-ից հայտնում են, որ այն օգնել է բարձրացնել հասարակության իրազեկությունը` բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Մրցույթը հայտարարվել էր 2011 թվականի հուլիսին, և ներկայացվել էր տասնութ առաջարկություն: Խումբն ընտրեց ութ կարգախոս, որոնք տեղադրվեցին հանրային քվեարկության խմբի ֆեյսբուքյան էջում:
«Այսօրվա երիտասարդությունը պետք է ավելի ակտիվ և տեղեկացված լինի, որպեսզի կարողանա պաշտպանել իր իրավունքները, որոնցից մեկն է` ստանալ որակյալ կրթություն: Իմ կարծիքով, այս փուլում շատ կարևոր է քննարկել կոռուպցիոն ռիսկերը, ցույց տալ օրինակներ, թե ինչպես կարելի է դրանցից խուսափել` այն, ինչ անում ենք: Փոխել կարծրատիպերը, մտածելակերպը դժվար է և կարող է մի քանի տարի պահանջել, բայց մենք պետք է սկսենք գործել», - ասաց ԵԱՀԿ հակակոռուպցիոն ուսանողական աշխատանքային խմբի հիմնադիր անդամ Լարիսա Ասլանյանը: