9 սեպտեմբերի 2011 - 18:09 AMT
ՌԴ-ն ու Ադրբեջանը կարող են 2018թ. ամառային պատանեկան Օլիմպիադայի անցկացման համատեղ հայտ ներկայացնել

Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են 2018թ. ամառային պատանեկան Օլիմպիադայի անցկացման համատեղ հայտ ներկայացնել՝ առաջարկելով Օլիմպիական միջազգային կոմիտեին խաղերը համապատասխանաբար Դերբենտում ու Բաքվում անցկացնել: Այդ մասին Աարանսկում ընթացող «Ռուսաստանը մարզական գերտերություն» երրորդ Միջազգային մարզական համաժողովում հայտարարել է Պետդումայի փոխնախագահ, ՌԴ Օլիմպիական կոմիտեի անդամ, չմշկավազքի օլիմպիական չեմպիոն Սվետլանա Ժուրովան:

«Մանրամասները դեռևս չգիտեմ, սակայն մեր հարևանի հետ համատեղ մրցումների անցկացման գաղափարը շատ հետաքրքիր է թվում»,-Ժուրովային է մեջբերում sport-express.ru-ն: