9 սեպտեմբերի 2011 - 19:45 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Նիկոլ Փաշինյան. Հայաստանի կառավարությունը միայն 74 օր կարողացավ ապրել առանց քաղբանտարկյալների

Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանն այս պահին ընթացող ՀԱԿ-ի հանրահավաքի իր ելույթում անդրադարձավ ՀԱԿ-ի ակտիվիստների հետ կապված միջադեպին և նշեց, որ Հայաստանի կառավարությունը միայն 74 օր կարողացավ ապրել առանց քաղբանտարկյալների։ Ըստ նրա` կառավարությունը կրկին բռնության է դիմել:

«Սերժանտական վարչախումբը ժողովրդի հետ խոսելու ուրիշ լեզու չունի»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև կրպակները քանդելու քաղաքապետի որոշմանն ու վերջին ողբերգական դեպքերին հայկական բանակում:

Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:

ՖՈՏՈՇԱՐՔ