Նիկոլ Փաշինյան. Հեղափոխությունը Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է

Նիկոլ Փաշինյան. Հեղափոխությունը Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է

PanARMENIAN.Net - Այս պահին ընթացող հանրահավաքին ՀԱԿ-ը կոչ է անում ժողովրդին պատրաստվել սահմանադրական հեղափոխությանը։ «Հայաստանում հաստատվել է հեղափոխական իրավիճակ։ Հեղափոխական իրավիճակ, որովհետև կա ժողովուրդ և պետություն, որը խրված է խնդիրների մեջ և խունտա, որը ոչ միայն չի կարող լուծել գոյություն ունեցող խնդիրները, այլև ինքն է ամենամեծ խնդիրը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ ժողովուրդն իր ձեռքերով պետք է լուծի իր խնդիրները և պետք է դուրս գա փողոց։ «Հեղափոխությունը Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է, և կոչ եմ անում բոլորիդ պատրաստվել սահմանադրական հեղափոխության», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա` եթե Ազատության հրապարակ դուրս գա 500 000 մարդ, ապա 24 ժամում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստիպած կլինի թողնել իշխանությունը։ «Մենք այսօր գնալու ենք պատրաստականությամբ` հաջորդ հանրահավաքներից մեկի ժամանակ վերադառնալու 500 000 հոգով»,- հավելեց նա:

13  10.09.11 - Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---