Հայաստանի Բանկերի Միությունը մտահոգված է բանկային ոլորտում բարձրակարգ կադրերի ապահովման խնդրով

PanARMENIAN.Net - Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի Բանկերի Միության միջև համագործակցության համաձայնություն է ձեռք բերվել Բանկային համակարգի ընդհանրական կայունության և հետագա զարգացումների հարցում բարձրակարգ և գիտակ մասնագետներով ապահովելու խնդրի շուրջ։ Այս մասին հաղորդում են Հայաստանի Բանկերի Միության մամլո ծառայությունից։

Համաձայնագրի նպատակը ֆինանսաբանկային ոլորտների մասնագիտացումներով մագիստրոսի կրթական ծրագրի համատեղ իրականացումն է, որտեղ ՀԲՄ-ն կներկայացնի իր դիրքորոշումն ու կարծիքները ֆինանսաբանկային ոլորտում ուսումնական ծրագրերի բովանդակության վերաբերյալ և կմասնակցի այդ ծրագրերի մշակման աշխատանքներին:

Կնքված համաձայնագրի շրջանակում երկու կառույցները համագործակցելու են նաև համատեղ կոնֆերանսների, մասնագիտական հրատարակությունների, բանկերում ուսանողների պրակտիկայի անցկացման ծրագրերի իրականացման համար:

Բանկերի միությունը սեպտեմբերի 25-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում նախաձեռնել է բանկային ներդրումային համաժողով: Այս համաժողովով ՀԲՄ-ն նպատակ ունի Հայաստանի տնտեսական, մասնավորապես` բանկային պոտենցիալը ներկայացնել ինչպես ամերիկյան ներդրողներին, այնպես էլ հայկական սփյուռքին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---