Լևոն Տեր-Պետրոսյան. Oլիգարխիան գրավել է Ազգային Ժողովը

Լևոն Տեր-Պետրոսյան. Oլիգարխիան գրավել է Ազգային Ժողովը

PanARMENIAN.Net - Հանրահավաքի ժամանակ իր ելույթում Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է ձեռնարկատեր պատգամավորների խնդրին: Նրա խոսքով, Ազգային Ժողովի 131 պատգամավորներից 76-ը զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ` խախտելով ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը: Նա նկատել է նաև, որ օրենքներն Ազգային Ժողովում ընդունվում են առնվազն 66 ձայնով, դա նշանակում է, որ ոչ մի օրենք չի կարող ընդունվել առանց սահմանադրախախտ պատգամավորների քվեների։ «Oլիգարխիան գրավել է Ազգային Ժողովը»,- ընդգծել է ՀԱԿ-ի առաջնորդը` հավելելով, որ Ազգային Ժողովին համահավասար կամ նրանից ավելի այս խախտումը պետք է հուզեր հանրապետության նախագահին, մինչդեռ «2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն ինքն է իր ղեկավարած կուսակցության թեկնածուների ցանկում ընդգրկել տասնյակ ձեռնարկատերերի ու քրեական տարրերի»:

Իր ելույթում Տեր-Պետրոսյանը մեծ ուշադրություն է հատկացրել նաև 2008թ. նախագահական ընտրություններին, այդ ժամանակ ԿԸՀ և Սահմանադրական դատարանի գործողություններին, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ WikiLeaks-ի վերջին հրապարակումներին:

13  10.09.11 - Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---