ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին

ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին

PanARMENIAN.Net - ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին: Այդ մասին հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտնել է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, իրենք առաջարկում էին հանրահավաքն անցկացնել սեպտեմբերի 21-ին (Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օրը), սակայն, հաշվի առնելով, որ քաղաքում մի շարք միջոցառումներ են ծրագրված, որոշեցին անցկացնել սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 23-ն ընտրելու համար Տեր-Պետրոսյանը որպես արդարացում նշել է, որ թեև Հայաստանի անկախության մասին հանրաքվեն կայացել է սեպտեմբերի 21-ին, դրա արդյունքների մասին հայտարարվել է ամսի 23-ին: Կոնգրեսի հանրահավաքն ավարտվել է, սկսվել է ակտիվիստների երթը Երևանի կենտրոնական փողոցներով:

13  10.09.11 - Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---