Էրգենեկոնը հարձակում էր նախատեսում «Ակոսի» խմբագրության վրա Հրանտ Դինքի սպանությունից հետո

Էրգենեկոնը հարձակում էր նախատեսում «Ակոսի» խմբագրության վրա Հրանտ Դինքի սպանությունից հետո

PanARMENIAN.Net - «Էրգենեկոն» խումբը, որը հարձակում էր կազմակերպել «Ջումհյուրիեթ» թուրքական թերթի խմբագրության վրա, նախատեսում էր նույնպիսի հարձակում կատարել նաև «Ակոս» թերթի խմբագրության վրա, արդեն Հրանտ Դինքի սպանությունից հետո: Այդ մասին դատական լսումների ժամանակ հայտարարել է խմբագրության վրա հարձակման գործով մեղադրյալներից մեկը՝ Բեդիրհան Շինալը, գրում է Today’s Zaman-ը:

Պատասխանելով դատավորի հարցին հարձակման կազմակերպիչների մասին՝ Շինալը նշել է. « Խմբագրության վրա հարձակման համար ինձ վճարած մարդիկ չկատարեցին խոստումը և ահա ես այստեղ եմ»: Ըստ նրա, պատվիրատուներն էին ոմն մի քահանա և ստամբուլցի գործարար, որոնց հետ իրեն ծանոթացրել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը, որի անունը նա չի նշել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---