Լևոն Հովսեփյան. Թուրքիայում ՆԱՏՕ-ի ՀՀՊ տեղակայումը լարվածություն կառաջացնի տարածաշրջանում

Լևոն Հովսեփյան. Թուրքիայում ՆԱՏՕ-ի ՀՀՊ տեղակայումը լարվածություն կառաջացնի տարածաշրջանում

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայումը Թուրքիայում լարվածություն կառաջացնի տարածաշրջանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Ըստ նրա,, Վաշինգտոն-Մոսկվա-Թեհրան համատեքստում Անկարան կհայտնվի բարդ իրավիճակում, քանի որ ՀՀՊ տեղակայումը կավելացնի Ռուսաստանի ու Իրանի անվստահությունը: «Որքան էլ Թուրքիան ջանա, չի կարող համոզել Ռուսաստանին և Իրանին, որ դա նրանց համար վտնագ չի ներկայացնում»,-ասել է փորձագետը՝ հավելելով, որ դա պատահական չէ: Իրանն առաջին անգամ վերջին 30 տարում անց է կացնում հարձակողական բնույթի զորավարժություններ: Այդ համատեքստում նա նշել է, որ Թեհրանը երբեք չի դիտարկել Թուրքիային որպես հուսալի գործընկեր տարածաշրջանում:

Թուրքիան իր տարածքում կտեղակայի ՆԱՏՕ-ի հրթիռային հարձակման վտանգի վաղ նախազգուշացման ռադար: Սառը պատերազմի տարիներին Թուրքիան կարևոր դերակատարություն ուներ ՆԱՏՕ-ի համակարգում՝ երկու հակամարտող ճամբարների միջև իր աշխարհագրական դիրքի շնորհիվ: Սակայն, սառը պատերազմի ավարտից հետո երկիրը չկորցրեց իր ռազմավարական նշանակությունը, քանի որ առկա են բացահայատ հակաարևմտյան ուղղվածության պետություններ՝ օրինակ, Իրանը, որը զարգացնում է սեփական հրթիռային ներուժը:

Սեպտեմբերի 6-ին Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին քննադատել է Թուրքիայում նման համակարգի տեղակայման ծրագիրը: Վահիդին նշել է, որ Իրանի կարծիքով, ԱՄՆ և Արևմուտքի ցանկացած ներկայություն իսլամական երկրում «ապակայունացնող է ու վտանգում է անվտանգությունը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---