Պաղեստինը պատրա՞ստ է լսել ԵՄ-ին, բայց ոչ ԱՄՆ-ին

PanARMENIAN.Net - Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը մեկնել է Կահիրե, մասնակցելու համար Արաբական երկրների լիգայի կոմիտեի նիստին, որտեղ մտադիր է հանդիպել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԵՄ արտաքին գործերի գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ հղում անելով Պաղեստինի ռադիոյին:

«Մենք պատրաստ ենք դիտարկել եվրոպացիների ցանկացած առաջարկ՝ ՄԱԿ դիմելուց առաջ»,-հայտարարել է Աբբասը: Նախօերին Պաղեստինի ԶԼՄ-ները տեղեկություներ էին տարածել, որ Աբբասը հաստատել է Պաղեստինի ՄԱԿ դիմելու մտադրութունը:

Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջին անգամ հայտարարեց, որ սեպտեմբերին կդիմի ՄԱԿ-ին` խնդրելով ճանաչել Պաղեստինի պետությունը 1967թ. սահմաններում:

ԱՄՆ Պետքարտուղարությունը բազմիցս հանդես է եկել սեպտեմբերի 21-ին` ՄԱԿ ԳԱ 66-րդ նստաշրջանի ընթացքում Պաղեստինի անկախության ճանաչման վերաբերյալ վերջինիս դիմումը հետ կանչելու կոչերով: Նա հայտնել է, որ վետո կդնի, եթե Պաղեստինն իր անկախության ճանաչման հարցն առաջադրի ՄԱԿ ԳԱ 66-րդ նստաշրջանում: Պետքարտուղարության մամլո քարտուղարի խոսքով, Պաղեստինի անկախության ճանաչումը կավելացնի լարվածությունը Մերձավոր Արևելքում:

ԱՄՆ-ը պատվիրակություն է ուղարկել տարածաշրջան, որը փորձում է կանխել Պաղեստինի միակողմանի դիմումը ՄԱԿ` 1967-ի սահմաններում պաղեստինյան պետության ճանաչմանը հասնելու և այդ կազմակերպությունում լիիրավ անդամություն ստանալու համար:

ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը ակտիվորեն աշխատում է Իսրայելի ու Պաղեստինի միջև առճակատման նվազեցման ուղղությամբ:

2011թ. մայիսի 19-ին Օբաման հորդորեց Իսրայելին համաձայնվել վերադառնալ 1967թ. սահմաններին: Ի պատասխան Նեթանյահուն քննադատեց Պաղեստինի պետության հնարավոր ամրապնդումը «հրեաների միակ պետության հաշվին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---